Իսպանիայի թագավորական ընտանիքի ամանորյա բացիկը զարդարել են արքայադուստրերը

21:43 • 07.12.15


Թողարկվել է Իսպանիայի թագավորական ընտանիքի ամանորյա բացիկը, որը այս անգամ զարդարում են արքայադուստրերը:


Daily Mail-ը նկատում է, որ 10-ամյա Լեոնորը և 8-ամյա Սոֆյան դարձել են ամանորյա բացիկի «կենտրոնական դեմքեր», քանի որ բացիկից բացակայում են Ֆելիպե թագավորի և Լետիսիա թագուհու պատկերները:


Փոխարենը գրկախառնված ու սովորական հագուստով արքայադուստրերի դեմքերով բացիկը հասարակտեսք ունի: Բացիկը ստորագրված է՝ «հույս ու խաղաղություն՝ մեր սրտերում»: