Ադելի նոր ալբոմը հերթական ռեկորդն է սահմանել
Բրիտանացի հայտնի փոփ երգչուհի Ադելի նոր ալբոմը՝ «25»-ը, հերթական ռեկորդն է սահմանել Միացյալ Նահանգներում։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, ամերիկյան շուկայում գտնվելու 2-րդ շաբաթվա ընթացքում վաճառվել է ալբոմի 1 մլն-ից ավելի օրինակ:
Ըստ Nielsen Music ընկերության տվյալների՝ անցած շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի տարածքում վաճառվել է «25»-ի 1.1 մլն օրինակ, մինչդեռ առաջին շաբաթվա ընթացքում այդ ցուցանիշը կազմել է 3.39 մլն օրինակ։ Ըստ ընկերության՝ վաճառքի նման ցուցանիշներ ԱՄՆ-ում չէին գրանցվել 1991թ. ի վեր:
Աղբյուրը հավելում է, որ երգչուհու հայրենիքում` Մեծ Բրիտանիայում, նրա նոր ալբոմի 1 մլն օրինակը վաճառվել է 10 օրում։










