Կյանքի գլխավոր ու կարևորագույն պահերը շատ ուշ ենք գնահատում... Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը

15:23 • 07.12.15

Բրիտանացի գրող Ագաթա Քրիստին, որը դետեկտիվ ժանրի լավագույն վարպետներից մեկն է, համարվում է մարդկության պատմության ընթացքում ամենատաղանդավոր կին գրողներից մեկը:

 

Աշխարհի 103 լեզվով թարգմանված նրա ստեղծագործություններում Քրիստին ամփոփել է բազում խորիմաստ մտքեր, որոնցից 10-ը ներկայացնում է cluber.com.ua կայքը.

 

1. Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն:


2. Կյանքի գլխավոր ու կարևորագույն պահերը շատ ուշ ենք գնահատում։


3. Ցանկացած կին կարող է հիմարացնել տղամարդուն, եթե ցանկանում է և եթե տղամարդը սիրահարված է նրան:

 

4. Երբեք ինքնուրույն մի արեք այն, ինչը ձեր փոխարեն կարող են անել ուրիշները:

 

5. Երբ խոսքը մեծ փողերի մասին է, ոչ ոքի մի վստահեք:


6. Խոսակցությունները ստեղծվել են նրա համար, որպեսզի խանգարեն մարդկանց մտածել:

 

7. Այն պատրանքը, թե իբր կինը կարող է անբան տղամարդուն ճիշտ ուղու վրա կանգնեցնել, բոլոր ժամանակների «լավագույն» կանացի պատրանքներից մեկն է:


8. Կյանքը ճանապարհորդության ժամանակ մաքուր երազանք է:


9. Տարօրինակ է. սիրահարված կանայք գեղեցկանում են, իսկ տղամարդիկ նմանվում են հիվանդ ոչխարների:


10. Խելացի մարդիկ չեն նեղանում, հետևություններ են անում։
 

Կյանքի գլխավոր ու կարևորագույն պահերը շատ ուշ ենք գնահատում... Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը