Լիվերպուլում տեղադրվել է The Beatles-ի նոր արձանը (լուսանկարներ)

11:16 • 07.12.15

1965թ. դեկտեմբերի 5-ին լեգենդար The Beatles խումբը վերջին անգամ ելույթ է ունեցել իր հայրենի քաղաքում: Այդ իրադարձության պատվին Լիվերպուլում տեղադրել են հայտնի քառյակի նոր հուշարձանը, գրում է buro247.ru-ն:

 

Հավանաբար, բոլոր երաժշտասերների մոտ Լիվերպուլն ասոցացվում է խմբի հետ: Իրենց հերթին, քաղաքացիները հպարտանում և հարգում են Beatles-ի հիշատակը: Նոր տեղադրված հուշարձանը կարող է դառնալ ամբողջ աշխարհից երկրպագուների ուխտագնացության նոր վայր:

 

Արձանը, որի հեղինակն Էնդի Էդվարդսն է, տեղադրվել է Pier Head շրջանում։

В Ливерпуле установили новый памятник The Beatles (фото 1)

В Ливерпуле установили новый памятник The Beatles (фото 2)

Լիվերպուլում տեղադրվել է The Beatles-ի նոր արձանը (լուսանկարներ)