Հայտնի են Գրեմմի երաժշտական մրցանակի հավակնորդները

22:05 • 07.12.15

ԱՄՆ-ում CBS  հեռուստաալիքի եթերում անցկացված մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել են «Գրեմմի» ամերիկյան հեղինակավոր երաժշտական մրցանակի հավակնորդների անունները:


Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` մրցանակաբաշխության ֆավորիտն է դարձել ռեփեր Քենդրիկ Լամարը, ով առաջադրվել է միանգամից 11 անվանակարգում: 7-ական անվանակարգերում են առաջադրվել երգչուհի Թեյլոր Սվիֆթը և երգիչ Աբել Թեսֆայեն, ով հայտնի է The Weeknd բեմական անունով:


Տարվա երգ անվանակարգում պայքարում են Քենդրիկ Լամարի Alright, Թեյլոր Սվիֆթի Blank Space, Little Big Town խմբի Girl Crush և Էդ Շարինի Thinking Out Loud երգերը:
 

«Գրեմմիի» 58-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2016-ի փետրվարի 15-ին Լոս Անջելեսում:
 

Հայտնի են Գրեմմի երաժշտական մրցանակի հավակնորդները