Սիրիայում հրադադարը թույլ կտա ԱՄՆ-ին և Ռուսաստանին միասին պայքարել ԻՊ-ի դեմ. Օբամա
Սիրիայում հրադադարը կօգնի ԱՄՆ-ին, նրա դաշնակիցներին և Ռուսաստանին պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, գրում է Газета-ն:
«ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային հանրությունը սկսել է սիրիական պատերազմի քաղաքական լուծման և հրադադարի գործընթացը: Դա թույլ կտա սիրիացի ժողովրդին, ինչպես նաև ցանկացած երկրի, ներառյալ՝ մեր դաշնակիցներին, նաև այնպիսի երկրների, ինչպիսին Ռուսաստանն է, կենտրոնանալ ընդհանուր նպատակի վրա` ոչնչացնել ԻՊ-ին»,- ասել է Օբաման ամերիկացիներին ուղղված տեսաուղերձում։










