Շնորհակա՛լ եմ, Երևա՛ն. Տիմատին Instagram-ում գրառում է արել երևանյան համերգից հետո (տեսանյութ)

09:44 • 07.12.15

Ռուսական շոու բիզնեսի, թերևս, ամենահայտնի ռեփերը` Տիմատին, երեկ` դեկտեմբերի 6-ին, մեծ համերգ է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որն անցել է լեփ-լեցուն դահլիճում:

 

Համերգից հետո երաժիշտը Instagram-ի իր պաշտոնական էջում գրել է. «Շնորհակա՛լ եմ, Երևա՛ն. մինչ նոր հանդիպում»։ Գրառմանը կից նա հրապարակել է նաև ուշագրավ «սելֆի»` հարյուրավոր հայ երկրպագուների հետ:

 

Տիմատին հրապարակել է նաև համերգից մի կարճ տեսանյութ, որում խանդավառված հանդիսատեսին ասում է, թե «երևանյան համերգն ի սրտե է տալիս»։


 

 

A video posted by Black Star (@timatiofficial) on

 

 

Շնորհակա՛լ եմ, Երևա՛ն. Տիմատին Instagram-ում գրառում է արել երևանյան համերգից հետո (տեսանյութ)