Գործընկերների հետ սնվելը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը. հետազոտություն
Քորնելի համալսարանի գիտնականները պարզել են՝ որքան հաճախ են գործընկերները միասին սնվում, այնքան ավելի արդյունավետ է աշխատում կոլեկտիվը:
«Գազետա»-ն ի մի է բերել այս հետաքրքրական հետազոտության արդյունքները, որը տևել է 15 ամիս: Այդ ընթացքում գիտնականները վերլուծել են 50 հրշեջ կայանների աշխատանքը, անցկացրել հարցումներ: Հարցերի թվում եղել է նաև հարց այն մասին, թե ինչ հաճախականությամբ են հրշեջները միասին ճաշում:
Պարզվել է, որ մյուսներից ավելի հաճախ միասին հաց ուտող խմբերը աշխատանքի արդյունավետության և թիմային աշխատանքի ամենաբարձր գնահատականն են ստացել իրենց ղեկավարությունից:
Հետազոտության հեղինակները գործատուներին խորհուրդ են տալիս իրենց ընկերություններում ավելի հաճախ սննդի կետեր բացել:










