Գերմանացի դերասան Թիլ Շվայգերը փախստականների ճակատագրի մասին ֆիլմ կնկարահանի
Գերմանացի հայտնի դերասան Թիլ Շվայգերը մտադիր է ֆիլմ նկարահանել փախստականների ճակատագրի մասին, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Welt թերթին:
«Մենք պատրաստվում ենք զարգացնել փախստականների թեման»,- պատմել է Շվայգերը:
Դերասանի խոսքով` այդ ֆիլմը պետք է լինի ժամանցային, այլ ոչ թե բարոյախրատական, քանի որ այն կհասնի միայն այն մարդկանց, ում արդեն պետք չէ համոզել:
Նախագծի համար օրինակ է դարձել Դիթեր Հալերվորդենի մասնակցությամբ «Մեղրը գլխում» ֆիլմը, որի հերոսը տառապում է ծանր հիվանդությունից:
«Այդ ֆիլմը վերցնում է հանդիսատեսի ձեռքը և բացահայտում է այդ հիվանդության հանգամանքները: Այդկերպ պետք է լինի նաև փախստականների մասին ֆիլմը»,- նշել է Շվայգերը։
Ֆիլմի հետ կապված այլ մանրամասներ դերասանը դեռևս չի հայտնել:










