Գվինեթ Փելթրոուի խանութը թալանել են՝ ավելի քան 170.000 դոլարի վնաս հասցնելով

10:22 • 08.12.15

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Գվինեթ Փելթրոուի նյույորքյան խանութից 3 անհայտ տղամարդիկ գողություն են կատարել` 173.000 դոլարից ավելի վնաս հասցնելով խանութին:

 

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Goop Mrkt խանութի բացումը Նյու Յորքի կենտրոնում տեղի էր ունեցել ընդամենը 2 շաբաթ առաջ: Դրանում վաճառվում է հագուստ, կոշիկ ու տարատեսակ նորաձև պարագաներ:

 

Ականատեսների խոսքերով՝ տղամարդիկ հասցրել են փախչել նախքան իրավապահների ժամանումը, սակայն այն, թե ինչ են նրանք գողացել, չի հաղորդվում։


 

Գվինեթ Փելթրոուի խանութը թալանել են՝ ավելի քան 170.000 դոլարի վնաս հասցնելով