Chanel-ը ցուցադրել է` ինչպես է ստեղծվել Métiers d'Art Collection Paris - Rome հավաքածուն (տեսանյութ)

09:00 • 09.12.15

Ցուցադրությունից մի քանի օր անց Chanel նորաձևության տունը տեսանյութով ներկայացրել է` ինչպես է ստեղծվել ֆրանսիական ընկերության ամենավերջին հավաքածուներից մեկը, գրում է buro247.ru-ն:

 

Ամեն անգամ Chanel-ի հավաքածուն ցանկանում են «մասնատել», որպեսզի ավելի լավ տեսնեն յուրաքանչյուր մասնիկը, այդ պատճառով էլ տեսանյութն իրական նվեր է բարձր նորաձևությունը գնահատող յուրաքանչյուր անձի համար:

 

Յուրաքանչյուր նման տեսանյութ հիանալի ցույց է տալիս ընկերության վարպետների աշխատանքը և ներկայացնում է` ինչպես են ստեղծվում իրական գլուխգործոցները:

 

Տեսանյութում կարելի է տեսնել աշխատանքի յուրաքանչյուր պահը, որի արդյունքում ստեղծվում է մի ամբողջ զգեստ:

 

Chanel-ը ցուցադրել է` ինչպես է ստեղծվել Métiers d'Art Collection Paris - Rome հավաքածուն (տեսանյութ)