Միխայիլ Գալուստյանը «տանջում» է կնոջն իր խանդով

11:13 • 09.12.15

Վիկտորյա Գալուստյանը հայտնել է Instagram-ի իր հետևորդներին, որ ինքը շատ խանդոտ ամուսին ունի: Շոումեն, հումորիստ, դերասան Միխայիլ Գալուստյանի կինը հայտնել է, որ ցանկանում է ձմեռային գեղեցիկ ֆոտոշարք ունենալ, խնդրել է ընկերներին օգնել իրեն գտնել լավ լուսանկարիչ, որը «պետք է պարտադիր աղջիկ լինի»:

 

«Ես խանդոտ ամուսին ունեմ»,- գրել է հայտնի դերասանի կինը, փոխանցում է ДНИ.ru-ն:

 

Անձամբ Գալուստյանը չի հերքել, որ ինքը պահպանողական հայացքներ ունի հարաբերությունների հարցում: Շոումենը հայտնել է, որ ինքը եղել է առաջին տղամարդն իր կնոջ համար և դուստրերին նույնպես թույլ չի տա մտերմիկ հարաբերություններ ունենալ մինչ ամուսնությունը:

 

«Ինձ համար շատ կարևոր է, որ ես Վիկայի առաջին տղամարդն եմ: Միգուցե, դա պահպանողական հայացք է, միգուցե, ինչ-որ մեկը կասի, որ այդպես մտածում են հետամնացները: Նույնն է նաև դուստրերիս հետ: Ես վստահ եմ, որ եթե մարդը սիրի իմ դստերը, նա պետք է ամուսնանա: Այլընտրանք չկա»,- ասել է Գալուստյանը։
 

Միխայիլ Գալուստյանը «տանջում» է կնոջն իր խանդով