Մարոկկոյի հատուկ ծառայությունները ձերբակալել են երկրում հարձակումներ պատրաստող ԻՊ-ի կողմնակցին

01:13 • 09.12.15

Մարոկկոյի Հետախուզությունների կենտրոնական բյուրոյի աշխատակիցները Բերքան քաղաքում արշավի ժամանակ ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակցին, ով հարձակումներ էր նախապատրաստում երկրում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով Մարոկկոյի ՆԳՆ հայտարարությունը, ձերբակալված անձը հավատարմության երդում է տվել ԻՊ-ի առաջնորդին և իր ծրագրերը համաձայնեցրել է խմբավորման հրամանատարների հետ:

Հաղորդվում է, որ ծայրահեղական գործիչը դատարանի առաջ կկանգնի հետաքննության ավարտին, որն անցկացվում է երկրի Գլխավոր դատախազության վերահսկողությամբ: 

 

Մարոկկոյի հատուկ ծառայությունները ձերբակալել են երկրում հարձակումներ պատրաստող ԻՊ-ի կողմնակցին