Երգչուհի Քեթի Տոպուրիան նոր լուսանկար է հրապարակել դստեր հետ (լուսանկարներ)
Ռուսական շոու բիզնեսի ամենաոճային երգչուհիներից մեկը` Քեթի Տոպուրիան, ով սկսել է զբաղվել նաև հագուստի դիզայնով, շարունակում է վայելել մայրության բերկրանքն ու իր ուրախությունով կիսվել Instagram-ի իր հետևորդների հետ:
Ինչպես նշում է elle.ru-ն, օրերս A-Студио խմբի 29-ամյա մեներգչուհին հրապարակել է իր և 5 ամսական դստեր` Օլիվիայի մասնակցությամբ նոր լուսանկար:
Աղբյուրը նկատում է, որ թեպետ երգչուհին հաճախակի է իր երեխայի լուսանկարները հրապարակում, այնուհանդերձ՝ նա երբեք չի ցուցադրում փոքրիկի դեմքը։














