Տագանկայի թատրոնում հայտնաբերվել է Վիսոցկու թողած քառատողը
Տագանկայի թատրոնի տնօրեն Իրինա Ապեկսիմովան հայտնել է, որ դերասան և պոետ Վլադիմիր Վիսոցկուն պատկանած սեղանի դարակներից մեկում հայտնաբերվել է նրա` մատիտով գրած բացառիկ քառատողը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, քառատողը վերցված է Վիսոցկու «Я вообще подкидыш» երգից։
Տագանկայի թատրոնի տնօրենը նշել է, որ դա իրենց համար բացառիկ ու անչափ կարևոր հայտնագործություն է:
Աղբյուրը մանրամասնում է, որ Վիսոցկին Տագանկայի թատրոն է ընդունվել 1964թ., որտեղ աշխատել է ցկյանս` մինչ 1980թ.:










