Հայտնի են «Ոսկե գլոբուս»-ի հավակնորդները

20:20 • 10.12.15

Արտասահմանյան մամուլի ընկերակցության հոլիվուդյան պարգևի՝ «Ոսկե գլոբուսի» թեկնածուները արդեն հայտնի են:

 

«Մեդուզա» լրատվականը տեղեկացնում է, որ լավագույն դրամատիկ ֆիլմ անվանակարգում «Ոսկե գլոբուսի» են հավակնում «Խելահեղ Մաքսը. ցասման ուղին», «Այն աշխարհից հետ եկածը», «Սենյակ» և «Ուշադրության կենտրոնում» կինոաշխատանքները:


Լավագույն կատակերգություն կամ երաժշտական ֆիլմ անվանակարգում կմրցեն «Ջոյ», «Մարսեցին», «Լրտեսը», «Աղջիկ առանց բարդույթների», «Խաղ՝ դեպի նվազում» ֆիլմերը:

 

Սերիալներից լավագույնի կոչման համար կպայքարեն «Կայսրությունը», «Գահերի խաղը», «Նարնջագույնը՝ սեզոնի հիթ», «Փոխնախագահը» և այլ աշխատանքներ:


«Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2016-ի հունվարի 10-ին Լոս Անջելեսում:

 

Հայտնի են «Ոսկե գլոբուս»-ի հավակնորդները