Happy Birthday to You երգը վեճերից հետո կդառնա հանրային սեփականություն
Ամերիկյան Warner/Chappell Music ընկերությունը կարգավորել է հայցվորների հետ Happy Birthday to You երգի հեղինակային իրավունքների պատկանելությունը: Դատական ընթացակարգի ավարտից հետո ստեղծագործությունը կդառնա համընդհանուր սեփականություն, գրում է РИА Новости-ն: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ կկարողանա օգտագործել այն՝ չվախենալով, որ իր նկատմամբ կարող են հայց ներկայացնել:
Ընկերության և Warner/Chappell Music-ի դեմ դեռ 2013 թվականին կոլեկտիվ հայց ներկայացրած դերասանների և ռեժիսորների խմբի միջև գործարքի պայմանները չեն նշվում: Հայցվորները ցանկանում էին վերադարձնել միլիոնավոր դոլարները, որոնք ընկերությունը երկար տարիներ շարունակ ստացել է երգը օգտագործելու համար:
Սեպտեմբերին դատավոր Ջորջ Քինգը վճռել է, որ Warner Music Group ընկերության ստորաբաժանումը՝ Warner/Chappell ընկերությունը չունի Happy Birthday to You երգի հեղինակային իրավունքներ:










