«Կեղտոտ պարեր» ֆիլմը կվերածվի սերիալի
Lionsgate TV հեռուստաընկերությունը պատրաստվում է ստեղծել 1987թ. հայտնի «Կեղտոտ պարեր» ֆիլմի շարունակությունը` նկարահանելով նրա մոտիվներով 3 ժամանոց մինի-սերիալ, որը նույնպես լի կլինի երգերով և պարերով: Արդեն հայտնի է դերասանուհու անունը, ով պետք է կատարի գլխավոր դերը, հայտնում է filmpro.ru-ն:
«Կեղտոտ պարեր» ֆիլմում Բեբի մականունով 17-ամյա Ֆրենսիսի դերը կատարել էր Ջենիֆեր Գրեյը: Հեռուստատարբերակում այդ կերպարը կմարմնավորի 19-ամյա Էբիգեյլ Բրեսլինը: Սակայն դեռևս հայտնի չէ` ով կկատարի տղամարդու գլխավոր դերը:
Ֆիլմում, որի գործողություններն ընթանում են 1963-ին, պրոֆեսիոնալ պարող Ջոնիի դերը կատարել է Պատրիկ Սյուեզին: Ֆիլմը դարձել է հիթային` համաշխարհային վարձույթում հավաքելով 214 մլն դոլար` 6 մլն բյուջեի դեպքում:










