Երգչուհի Մադոննան կոչ է արել ֆրանսիացիներին չվախենալ ահաբեկիչներից
Հայտնի երգչուհի Մադոննան Փարիզում համերգի ժամանակ կոչ է արել ֆրանսիացիներին չվախենալ ահաբեկիչներից:
«Փարիզի սիրտը տրոփում է աշխարհի բոլոր քաղաքների հետ միասին»,- հայտարարել է երգչուհին մայրաքաղաքի «Բերսի» մարզահամերգային համալիրի բեմից:
«Չպետք է տրվենք վախին: Սիրո ուժն ավելի ուժեղ է, քան իշխանության ձգտումը»,- հավելել է նա:
Մադոննան հիշեցրել է, որ քսան տարեկան հասակում նա որոշել է իրեն նվիրել երաժշտությանը հենց Փարիզում:
Ուսերին ֆրանսիական եռագույն դրոշ գցելով՝ փոփ-երգչուհին կատարել է «Մարսելյեզը», որին ձայնակցել է ողջ դահլիճը: Բեմի վրա Մադոննայի հետ միասին եղել է իր 9 տարեկան որդի Դևիդը:










