Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը դուրս է գալիս վարձույթ
Տարվա ամենասպասված նախագծերից մեկը Ռուսաստանում բնակվող հայտնի ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը ռուսական վարձույթ է դուրս գալիս հինգշաբթի օրը, գրում է РИА Новости-ն:
Ֆիլմի նկարահանումների պատրաստությունները մեկ ամիս է զբաղեցրել, իսկ ֆիլմը նկարահանվել է 25 օրում:
Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են եկել Ռենատա Լիտվինովան, Վլադիմիր Մաշկովը, Միխաիլ Եֆրեմովը, Մարիա Շալաևան, Եվգենի Ցիգանովը, Յուրի Կոլոկոլնիկովը, Յուլիա Սնիգիրը:
Ֆիլմի հերոսները փորձում են պատասխանել «Ի՞նչ է սերը» հարցին և ամենատարբեր կերպարները և պատմությունները միախառնվում են ֆիլմում:










