ԱՄՆ-ում համալսարանի ուսանողներին պիցցայի գծով գիտական աստիճան են առաջարկել
Ամերիկյան Pizza Hut պիցերիաների ցանցը և Մանչեսթերի Քաղաքային համալսարանը ուսանողներին առաջարկել են պիցցայի գծով գիտական աստիճան ստանալ:
Ինչպես գրում է lenta.ru-ն` 1500 ուսանող 5 տարում կուսումնասիրի պիցցայի պատրաստման ու բաղադրիչների արտադրության բոլոր փուլերը:
Ուսանողները կսովորեն ամեն ինչ պիցցայի մասին և կկարողանան հետագայում կարիերա ստեղծել ոլորտում: Ռեստորանների ցանցի ներկայացուցչի խոսքով` ուսանողները 5-7 ֆունտ ստերլինգ աշխատավարձ կստանան:









