Լուսային շոու Վատիկանում. նատուրալիստների նվեր են մատուցել Հռոմի պապին (լուսանկարներ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեքշաբթի բացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի Սուրբ դարպասները` այդպիսով տալով արտահերթ Բարեգթության հոբելյանական տարվա մեկնարկը, որը կավարտվի 2016թ. նոյեմբերի 20-ին: Տոնակատարության մի մասն է դարձել լուսային շոուն տաճարի վրա, գրում է РИА Новости-ն:
Վատիկանում լուսային շոուի թեման է ընտրվել շրջակա միջավայրի պաշտպանությունը` ի պատիվ Փարիզում անցկացվող կլիմայական գիտաժողովի:
Լուսային շոուն դարձել է հայտնի նատուրալիստ լուսանկարիչների նվերը Հռոմի պապին:
Ի սկզբանե Հոբելյանական տարիները նշվում էին յուրաքանչյուր 100 տարին մեկ` նոր դարի սկզբին: Այնուհետև որոշվել է տոնել հոբելյանը յուրաքանչյուր 50 տարին մեկ անգամ, հետո` յուրաքանչյուր 33 տարին մեկ` ի պատիվ Քրիստոսի երկրային կյանքի:




















