Ռուսաստանում Թուրքիայի հետ պատերազմի մասին ֆիլմ կնկարահանվի, գլխավոր դերում՝ Դմիտրի Խառատյան
Ռուսաստանցի հանրահայտ ռեժիսոր Սվետլանա Դրուժինինան կշարունակի իր հայտնի «Գարդեմարիններ» ֆիլմաշարի նկարահանումները:
«Ռոսսիյսկայա գազետա»-ն հայտնում է, որ գլխավոր դերում դարձյալ Դմիտրի Խառատյանն է: Սպասվում է նաև Քրիստինա Օրբակայտեի, Դիմա Բիլանի մասնակցությունը:Սցենարը պատրաստ է, հայտնի է, որ նկարահանումներն անցնելու են հիմնականում Ղրիմում:
Սերիալի նոր սեզոնում, սակայն, գործողությունները կծավալվեն 1787-1791 թթ. ռուս-թուրքական պատերազմի ֆոնին, որի ժամանակ թուրքերը ցանկանում էին վերադարձնել Ռուսաստանին անցած Ղրիմը:
Հիշեցնենք, որ «Գարդեմարինների» նախորդ երեք մասերը թողարկվել էին 1988-ին, 1991-ին, 1992-ին:










