Ամերիկուհին 8 ամիս է ծախսել իր հելունագործ հարսանեկան զգեստը պատրաստելու համար
ԱՄՆ Արկանզաս Սիթի քաղաքում բնակվող 22-ամյա Էբի Ռամիրես Բոդլին իր գրպանին համապատասխան հարսանեկան զգեստ չգտնելով՝ որոշել է իր ձեռքով պատրաստել այն:
Ամերիկուհու հորաքույրն, ով նրան հելունով գործել է սովորեցրել դեռևս 3 տարեկանում, սիրով համաձայնել է օգնել: 8 ամիս գործելուց հետո զգեստն արդեն պատրաստ էր, և ինչպես նկատում է Boredpanda.com-ը` արդյունքը չափազանց գեղեցիկ էր ստացվել:
Էբին ամուսնացել է հոկտեմբերին: Նրա հելունագործ հարսանեկան զգեստը, որն ընդամենը 70 դոլար է արժեցել, թանկարժեք զգեստի տեսք ունի:









