Դմիտրի Խվորոստովսկին հայտնել է, որ չի կրճատել իր համերգները բուժման պատճառով
Ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, ում մոտ այս տարի գլխուղեղի քաղցկեղ էր ախտորոշվել, հայտնել է, որ թեև բուժվում է, շարունակում է փորձերը և չի կրճատել շրջագայությունների գրաֆիկը, փոխանցում է РИА Новости-ն:
«Բացարձակ ոչինչ չեմ կրճատել: Ես դադարեցրել էի ամռանը, երբ ինտենսիվ բուժում է անցնում: Շարունակում եմ այժմ բուժվել և աշխատել»,- ասել է Խվորոստովսկին:
Երգիչը վստահեցրել է, որ լավ տրամադրություն ունի և ամեն ինչ հիանալի է:
Հինգշաբթի Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Խվորոստովսկուն Ալեքսանդր Նևսկու անվան պարգև է հանձնել: Երգչի խոսքով` այդ մրցանակն իր համար անսպասելի է դարձել, սակայն աշխատանքային գրաֆիկի պատճառով տոնել այդ իրադարձությունը չի ստացվի:










