Դերասան Քիրք Դուգլասը 15 միլիոն դոլար է նվիրաբերել Ալցհեյմերով հիվանդների կենտրոնին
Հայտնի դերասան Քիրք Դուգլասն ու նրա կինը 5 միլիոն դոլար է նվիրաբերել Ալցհայմերի հիվանդությամբ տառապողների կենտրոնի ստեղծման համար, հաղորդում է ТАСС-ը:
Նրանց տվյալներով՝ հաստատությունը, որի կառուցումը կսկսվի հաջորդ տարի Լոս Անջելեսում, կանվանվի դերասանի պատվին, ով այս շաբաթ նշել է իր 99-ամյակը:
Կենտրոնի ընդհանուր արժեքը, որը նախատեսված կլինի նման հիվանդություն ունեցող դերասանների և հոլիվուդյան կինոարդյունաբերության այլ ներկայացուցիչների համար, կկազմի 35 միլիոն դոլար: Այն նախատեսված կլինի մոտ 80 մարդու համար:
Հեռուստատեսության և կինոյի ոչ կոմերցիոն հիմնադրամը, որը գումարներ է հավաքում նախագծի իրականացման համար, իր երախտագիտությունն է հայտնել Դուգլասներին՝ հայտարարելով, որ նրանք դարձել են այդ կազմակերպության պատմության մեջ ամենախոշոր դոնորները:
«Մենք անչափ շնորհակալ ենք Քիրք և Էնն Դուգլասին նրանց նման մեծահոգի նվիրատվության համար: Այդ միջոցները մեզ կօգնեն իրականացնել մտացածը և օգնել ինչպես հիվանդությամբ տառապող մարդկանց, այնպես էլ նրանց ընտանիքներին, որոնք չեն կարող ինքնուրույն հոգ տանել իրենց հիվանդ մտերիմների մասին»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:










