Սերգեյ Լազարևը հայտարարել է «Եվրատեսիլ 2016» մրցույթում Ռուսաստանը ներկայացնելու մասին
Սերգեյ Լազարևը հայտարարել է «Եվրատեսիլ 2016» մրցույթում Ռուսաստանը ներկայացնելու մասին
Ռուս երգիչ Սերգեյ Լազարևը հայտարարել է, որ կներկայացնի Ռուսաստանը 2016-ին «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթում, գրում է РИА Новости-ն:
«Ուրախ եմ հայտնել, որ ես կներկայացնեմ Ռուսաստանը «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում, որը կանցկացվի մայիսին Շվեդիայում»,- գրել է երգիչը Instagram-ում:
Նախորդ տարի մրցույթում Ռուսաստանը ներկայացրել է երգչուհի Պոլինա Գագարինան` A Million Voices երգով, և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Առաջին տեղը զբաղեցրել է Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Սելմերլյովը:










