Սիրիական ճգնաժամի ընթացքում ահաբեկիչները մոտ 50 մլն բարել նավթ են գողացել

23:53 • 11.12.15

Ահաբեկչական խմբավորումները, այդ թվում` «Իսլամական պետությունը»  48 մլն բարել սիրիական նավթ են գողացել Սիրիայից:  Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով Սիրիայի մավթի նախարարության մամլո կենտրոնին:

«Ճգնաժամի սկզբից մինչև 2015-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում նավթահանքերից գողացված նավթի ընդհանուր ծավալը կազմում է 48 մլն բարել», -ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարության տվյալներով` 5 տարում ֆինանսական կորուստների ընդհանուր ծավալը կազմում է 46 մլրդ դոլար, որից 6.5 մլրդ դոլարը նյութական վնաս է, որը պատճառվել է Սիրիայում նավթային կառույցների ուղղությամբ հասցված միջազգային կոալիցիայի ավիահարվածներից:

Ոչ ուղղակի ֆինանսական կորուստները՝ նավթարդյունահանման դադարեցմամբ պայմանավորված, կազմում են 42.5 մլրդ դոլար:

Հիշեցնենք, որ ինչպես այսօր ավելի վաղ հաղորդվում էր` ԻՊ-ը ամսական 40 մլն դոլարի եկամուտ է ստանում Թուրքիայում և Սիրիայում նավթի վաճառքից:

  
 

Սիրիական ճգնաժամի ընթացքում ահաբեկիչները մոտ 50 մլն բարել նավթ են գողացել