Սաթի Սպիվակովան կխաղա «Ֆետիշիստ» նոր բեմադրությունում
Ռուսաստանում բնակվող հայտնի հայ հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Սաթի Սպիվակովան պատրաստվում է հանդես գալ նոր թատրեային բեմադրությունում: Ինչպես նշում է tass.ru-ն, հատուկ Սպիվակովայի և Անդրեյ Ֆոմինի դերասանական դուետի համար գրված պիեսը կոչվում է «Ֆետիշիստ»:
Սպիվակովան պատմել է, որ ինքն ու Ֆոմինը վաղուց էին ցանկանում միասին խաղալ թատրոնի բեմում, քանի որ իրենց միջև լիակատար փոխհամաձայնություն և ներդաշնակություն կա:
«Պիեսի գլխավոր հերոսուհու` Լուի կերպարը ստեղծվել է հատուկ ինձ համար: Թեև իմ և նրա միջև ինչ որ ընդհանուր գծեր կան, այնուհանդերձ այդ կերպարն ամբողջությամբ ինձ չի բնութագրում»,-անկեղծացել է կինը:
Հայտնի է, որ բեմադրության պրեմիերան կկայանա դեկտեմբերի 14-ին ` Մոսկվայում: Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան այս Սպիվակովան հյուրախողերով մեկնել էր Լոնդոն:










