Հրապարակվել է «Իքս մարդիկ» ֆիլմի նոր մասի առաջին թրեյլերը
20th Century Fox կինոստուդիան ներկայացրել է ռեժիսոր Բրայան Սինգերի «Իքս մարդիկ. Ապոկալիպսիս» ֆիլմի առաջին թրեյլերը, որի պրեմիերան կայանալու է 2016-ի մայիսին:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` նոր ֆիլմում Իքս մարդիկ կբախվեն իրենց ամենավտանգավոր հակառակորդի` հրեշ Ապոլապսիսի հետ:
Դերերը մարմնավորել են Ջեյմս Մաքէվոյը, Մայքլ Ֆասբենդերը, Ջենիֆեր Լոուրենսը, Էվան Փիթերսը, Օլիվիա Մանը, Ռոուզ Բիրնը, Օսկար Այզեքը, Սոֆի Փերները:










