Բաղդադում բողոքի ակցիա են անցկացրել՝ Իրաքում Թուրքիայի ռազմական ներկայության դեմ

20:05 • 12.12.15

Բաղդադում հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքելով Իրաքում Թուրքիայի ռազմական ներկայության դեմ, հայտնում է Xinhua լրատվականը:

 

Բողոքի ակցիան ուղեկցվել է ուժեղացված անվտանգության միջոցառումներով: Երթի ընթացքում, որը տեղի է ունեցել Բաղդադի կենտրոնական Թահրիր հրապարակում, ակցիայի մասնակիցները վառել են Թուրքիայի դրոշը: Հնչել են նաև կոչեր՝ Իրաքից դուրս բերելու թուրքական ռազմական կոնտինգենտը:

 

Երթը գլխավորել է Իրաքի նախկին փոխնախագահ Նուրի ալ-Մալիքին: Դեկտեմբերի 4-ին հայտնի էր դարձել Իրաքի հյուսիսում մի քանի հարյուր հոգուց բաղկացած թուրքական զինուժի տեղակայման մասին, ինչի թույլտվություն այդ երկրի իշխանությունները Անկարային չէին տվել:
 

Բաղդադում բողոքի ակցիա են անցկացրել՝ Իրաքում Թուրքիայի ռազմական ներկայության դեմ