Մոսկվայում Սահմանադրությանը սատարող ակցիայի 30 մասնակից է ձերբակալվել, այդ թվում՝ կուսակցության ղեկավար
Ռուսաստանյան ԶԼՄ-ները ահազանգում են, որ Մոսկվայի կենտրոնում Ռուսաստանի սահմանադրության օրը Սահմանադրության սատարման ակցիայի ժամանակ երեք տասնյակից ավելի մարդ է ձերբակալվել:
RBC Daily-ն հայտնում է, որ ձերբակալվածների թվում է նաև «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միտրոխինը, ով միանձնյա պիկետի էր դուրս եկել:
Այլ ձերբակալվածների թվում են Ելցինի օրոք Նախագահի խորհրդի անդամ Գեորգի Սատարովը, «Եժեդնեվնի Ժուռնալ»-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ռիկլինը:










