Ֆրանսիան աշխարհի 200 երկրներին կոչ է արել ընդունել «կլիմայի շուրջ առաջին համամարդկային համաձայնագիրը»
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը աշխարհի մոտ 200 երկրներին կոչ է արել ընդունել «կլիմայի շուրջ առաջին համամարդկային համաձայնագիրը», հայտնում է France Presse-ը:
Intefax-ը հստակեցնում է, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներով աշխարհին է ներկայացրել կլիմայական փոփոխությունների հարցով համընդհանուր համաձայնագրի տեքստը, որը ընդունվել էր Փարիզում ՄԱԿ-ի կլիմայական հարցերով կոնֆերանսի շրջանակներում:
Փաստաթուղթը տարածած Ֆրանսիայի ԱԳՆ-ն համաձայնագիրը որակել է «արդար, կայուն, հավասարակշռված, տարբերակված և իրավական ուժ ունեցող»:
Ըստ այդմ՝ մարդկության առաջ խնդիր է դրված զսպել աշխարհում միջին ջերմաստիճանի աճը, որը չի գերազանցի երկու աստիճանը ըստ Ցելսիուսի, իսկ ընթացքում թույլ կտա նվազեցնել 1,5 աստիճանով:
Փաստաթղթով նախատեսվում է նաև 2020-ից սկսած տարեկան 100 մլրդ դոլարից ոչ պակաս միջոցներ հավաքել՝ օգնելու համար, որպեսզի զարգացող երկրները պայքարեն գլոբալ տաքացման դեմ:










