Ղազախստանի նախկին վարչապետը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

00:52 • 12.12.15

Ղազախստանի նախկին վարչապետ Սերիկ Ահմետովը դատապարտվել է տասը տարվա ազատազրկման, հայտնում է Russia Today-ը:

Ահմետովը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի համար, նա իր պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի գաղութում:

Ի սկզբանե նա մեղադրվել է բյուջետային միջոցների  թալանի, պաշտոնական լիազորության չարաշահման և ձեռնարկատիրական ապօրինի գործունեություն վարելու համար:

 

Ղազախստանի նախկին վարչապետը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման