Աֆղանստանում ռուսախոս կին մահապարտը պայթեցրել է իրեն և իր 3 երեխաներին. լրատվամիջոցներ

13:50 • 12.12.15

Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքում ռուսախոս կինը ռումբ է պայթեցրել, ինչի հետևանքով, բացի իրենից, զոհվել են նրա 3 երեխաները և աֆղանական հատուկ ծառայությունների աշխատակիցը, գրում է korrespondent.net-ը՝ Նանգարհար նահանգի իշխանությունների ներկայացուցիչ Աթաուլլա Հոգիանիին հղումով։

 

Նրա խոսքով՝ Ազգային անվտանգության աշխատակիցները ձերբակալել են ռուսախոս կնոջ՝ իր 3 երեխաների հետ, կասկածելով նրան ահաբեկիչների հետ կապերի համար, գրում է golos-ameriki.ru-ն։

 

Երբ նրանց ավտոմեքենայով տարել են բաժանմունք՝ հարցաքննության, կինը գործի է դրել իր մարմնին ամրացված պայթուցիկ սարքը։

Աֆղանստանում ռուսախոս կին մահապարտը պայթեցրել է իրեն և իր 3 երեխաներին. լրատվամիջոցներ