Բան Կի Մունը կարևորել է Սաուդյան Արաբիայի դերը սիրիական խնդրի կարգավորման հարցում

11:04 • 12.12.15

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հավանության է արժանացրել Սաուդյան Արաբիայի ջանքերը դեկտեմբերի 9-10-ն Էր Ռիյադում սիրիական ընդդիմության հանդիպումն անցկացնելու գործում, փոխանցում է Газета-ն:

 

ՄԱԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է Սիրիային ուղղված աջակցության միջազգային խմբի ջանքերի կարևորությունը, որոնք ուղղված են քաղաքական բանակցություններում դրական դինամիկայի պահպանմանը:

 

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան ստիպում են իրեն բանակցություններ սկսել ահաբեկիչների հետ:

Բան Կի Մունը կարևորել է Սաուդյան Արաբիայի դերը սիրիական խնդրի կարգավորման հարցում