Դևիդ Գետտան երկրպագուների օգնությունն է խնդրել «Եվրո 2016»-ի հիմնը գրելու համար

21:07 • 12.12.15

Աշխարհահռչակ դիջեյ և երաժշտական պրոդյուսեր Դևիդ Գետտան դիմել է իր երկրպագուներին` կոչ անելով օգնել իրեն «Եվրո 2016» առաջնության համար հիմն գրելու հարցում:


«Ես ուզում եմ յուրահատուկ մի բան ստեղծել, ուստի կոչ եմ անում աշխարհի տարբեր անկյուններում բնակվող երկրպագուներին միավորվել ֆուտբոլային այս տոնի շուրջ ու օգնել ինձ հիմնը գրելու հարցում»,- մեջբերում է gazeta.ru-ն Գետտայի խոսքերը:


Աղբյուրը մանրամասնում է, որ «Եվրո 2016»-ի պաշտոնական հիմնը հնչելու է ողջ մրցարշավի ընթացքում, իսկ Գետտան ելույթ կունենա բացման և փակման արարողություններին:

 

Դևիդ Գետտան երկրպագուների օգնությունն է խնդրել «Եվրո 2016»-ի հիմնը գրելու համար