Նյու Յորքում գողացել են 5-10 մլն դոլար արժողությամբ ադամանդներ
Ամերիկացի ոսկերիչ Ջոնաթան Բերնբաումն իրավապահներին հայտնել է իրեն պատկանած 5-10 մլն դոլար արժողությամբ ադամանդների գողության մասին:
Ինչպես նշում է ria.ru-ն, գողությունը կատարվել է Բերնբաումի` Նյու Յորքում գտնվող խանութից: Ըստ ոստիկանության տվյալների՝ ոսկերիչը խանութում բաց է թողել ադամանդներով լի չհրկիզվող պահարանի դուռը։
Այժմ դեպքի առանչությամբ սկսվել է հետաքննություն:










