Լիբանանում առևանգվել, այնուհետև ազատ է արձակվել Քադաֆիի որդին

09:19 • 12.12.15

Արտերկրում ապրող 40-ամյա Հանիբալ Քադաֆին առևանգվել է Լիբանանում, այնուհետև միջնորդների միջոցով փոխանցվել է անվտանգության մարմիններին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` «Ան Նախար» թերթի էլեկտրոնային տարբերակին հղումով:

 

Լիբիայի հանգուցյալ առաջնորդի որդին, ով զբաղվում է նավթային բիզնեսով, ամուսնացած է լիբանանցի մոդել Ալինա Սքաֆի հետ և հաճախ է լինում Բեյրութում:

 

Նրան առևանգողները, ինչի մասին նա անձամբ հայտնել է տեսաձայնագրությունում, պատկանում են տեղացի շիաների խմբավորմանը: Միջադեպը կապված է հին պատմության հետ` 1978-ին Լիբիայում շիա իմամ Մուսա Սադրի խորհրդավոր անհետացման հետ:

 

Հանիբալն առևանգված է մնացել ընդամենը մի քանի ժամ և ազատ է արձակվել Բաալբեք քաղաքի արվարձաններում: Նա հայտնել է, որ իրենից պահանջում են տեղեկություն տալ անհետացած իմամի և նրա 2 ուղեկիցների մասին:

Լիբանանում առևանգվել, այնուհետև ազատ է արձակվել Քադաֆիի որդին