ԻՊ-ի գրոհայինները Լիբիայում հնագույն մշակութային հուշարձաններ են ոչնչացրել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մշակութային օբյեկտներ են ոչնչացրել լիբիական Սաբրաթա քաղաքում, գրում է Газета-ն։
Քաղաքում եղել են, ենթադրաբար, 3-րդ դարի հռոմեական կայսրության մշակութային հուշարձաններ:
«Սաբրաթայում հավաքվել է հնագետների համար թանկարժեք գտածոների, հունահռոմեական կայսրության մշակութային օբյեկտների հարյուրերորդ մասը: ԻՊ-ի գրոհայիններն իրենց տեսակետն ունեն դրանց վերաբերյալ. քանդակներում և արվեստի գործերում պատկերված մարդիկ նրանց համար կուռքեր են համարվում, այսինքն՝ այն, ինչ իրենք ոչնչացնում են»,- նշել է Լեսթերի համալսարանի հռոմեական հնագիտության պրոֆեսոր Դևիդ Մաթինգլին:
Համաձայն բաց աղբյուրների` մ.թ.ա. 5-րդ դարից Սաբրաթան պատկանել է փյունիկեցիներին և եղել է առևտրային քաղաք: Մ.թ. 1-ին դարից սկսվել է քաղաքի հռոմեականացումը, և այն ամբողջությամբ վերակառուցվել է 2-3-րդ դարերի ընթացքում:
1982-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաղաքը դասել է Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների շարքին:










