Դադարեցվել է Վիլնյուսի և Մոսկվայի միջև երկաթուղային հաղորդակցությունը

13:16 • 12.12.15

«Լիտվայի երկաթուղիներ» պետական ընկերությունը փակել է Վիլնյուս-Մոսկվա-Վիլնյուս ուղևորատար երթուղին։

 

«Այս ուղղությամբ ուղևորատար ուղիղ հաղորդակցությունը դադարեցվել է ուղևորահոսքի զգալի նվազման պատճառով»,-մեջբերում է gazeta.ru-ն ընկերության տարածած հաղորդագրությունը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ սա արդեն 2-րդ ուղևորատար երթուղին է, որն ընթացիկ տարում փակվում է լիտվական իշխանությունների կողմից՝ ուղևորների թվի նվազման պատճառով։

 

Նշվում է, որ հունիսի 1-ից դադարեցվել էր Վիլնյուսի և Սանկտ Պետերբուրգի միջև երկաթուղային հաղորդակցությունը։

 

 

Դադարեցվել է Վիլնյուսի և Մոսկվայի միջև երկաթուղային հաղորդակցությունը