Լեգենդար արտիստ Ֆրենկ Սինատրան այսօր կդառնար 100 տարեկան
Sky News-ը հիշեցնում է, որ այսօր ամերիկացի լեգենդար արտիստ Ֆրենկ Սինատրան կդառնար հարյուր տարեկան: Երգիչ, դերասան Ֆրենկ Սինատրան ծնվել է 1915-ի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Հոբոքեն քաղաքում:
Աղբյուրն արձանագրում է, որ այսօր էր՝ Սինատրայի մահվանից 17 տարի անց, նրա աստղը շողում է նույնքան վառ: Հիշեցնում նաև քիչ հայտնի փաստեր Սինատրայի կյանքից. նա եղել է կարճահասակ, կապերի մեջ եղել Հոլիվուդի գեղեցկուհիների ու մաֆիայի հետ, նա ատել է իր կատարմամբ ամենադասական գործերից մեկը՝ My Way բալլադը:
Այս օրերին ԱՄՆ-ում Սինատրայի հարյուրամյակի առիթով բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում:










