Տաջիկստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

10:31 • 12.12.15

Տաջիկստանում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Газета-ն: 

 

Երկրաշարժը գրանցվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայից 602 կմ դեպի հարավ-արևմուտք։ Այդ մասին հաղորդել է Ղազախստանի կրթության նախարարության գիտության հանձնաժողովի սեյսմոլոգիական փորձամեթոդական արշավախումբը:

 

 

Տուժածների կամ փլուզումների մասին տվյալներ չկան: Էպիկենտրոնը գրանցվել է Բադկխշենի ազգային պարկի տարածքում։

 

Օրեր առաջ Տաջիկստանը ցնցել էր 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը, ինչի հետևանքով փլուզվել է 500 տուն։

 

 

Տաջիկստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել