Վանեսա Մեյը համերգ կտա Մոսկվայում
Հայտնի ջութակահարուհի Վանեսա Մեյը պատրաստվում է շաբաթ օրը համերգ տալ Մոսկվայի հանրահայտ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում, տեղեկացնում է ria.ru-ն:
Համերգի կազմակերպիչների խոսքերով՝ «ջութակի արքայադուստրը» մոսկովյան համերգի շրջանակում կկատարի դասական ստեղծագործություններ, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորների աշխատանքներ:
Աղբյուրը մանրամասնում է, որ տաղանդաշատ ջութակահարուհուն հաջողվել է նոր ոճ ստեղծել` կարողանալով հաճելիորեն համատեղել ակուստիկ և էլեկտրական ջութակները ժամանակակից ռիթմերի`տեխնոյի, ջազի, ռեգիի հետ:










