Ռուսաստանում հայտնաբերված կտավը կարող է «Մոնա Լիզա»-ի երկրորդ տարբերակը լինել

10:15 • 13.12.15

Life News-ը հայտնում է, որ իտալացի փորձագետները Ռուսաստանում հայտնաբերված կտավը համեմատել են «Ջոկոնդա»-ի բնօրինակի հետ:

 

Հետազոտության նախնական տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգում մասնավոր հավաքածուում պահվող ռուսական «Մոնա Լիզա»-ն կարող է Լուվրի «Ջոկոնդա»-ի երկրորդ տարբերակը լինել:

 

Այժմ ընթացքի մեջ է երկու կտավների ներկերի համեմատության գործընթացը: Բազմաթիվ տեսություններ կան այն մասին, որ Դա Վինչին «Մոնա Լիզայի» մի քանի տարբերակ է ստեղծել:
 

Ռուսաստանում հայտնաբերված կտավը կարող է «Մոնա Լիզա»-ի երկրորդ տարբերակը լինել