ՀԱՀ-ում հուղարկավորության ժամանակ կայծակը 6 մարդու մահվան պատճառ է դարձել
Կայծակը հարվածել է մարդկանց խմբին, որոնք հեռանում էին Հարավաֆրիկյան Հանրապետության գերեզմաններից մեկում անցկացվող սգո արարողությունից: 6 մարդ է մահացել, ևս 6-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է РИА Новости-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Նկանիա գյուղի մոտակայքում հորդառատ անձրևի ժամանակ:
«Մարդկանց, ովքեր եկել էին թաղման, հարվածել է կայծակը: Չորսը մահացել են տեղում, երկուսը՝ հիվանդանոցում: Վեցին բժշկական օգնություն է տրամադրվել, նրանց վիճակը կայուն է»,- ասել է առողջապահության գերատեսչության ներկայացուցիչը:
Նշվում է, որ ՀԱՀ-ում ամեն տարի մոտ 100 մարդ է մահանում կայծակների հարվածներից:










