Չեխիայում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատարին՝ այն երկու կես անելով (տեսանյութ)

20:51 • 13.12.15

Չեխիայում բեռնատարի վարորդը վայրկյանի տարբերությամբ հազիվ է խուսափում մահից, երբ մեքենային է բախվում մեծ արագությամբ ընթացող գնացքն ու երկու կես անում բեռնատարը:

The Daily Mail-ի հաղորդմամբ` ավտովթարի տեսանյութը, որում պատկերվում է ուղևորատար գնացքի և բեռնատարի բախումը, հրապարակել է քաղաքային խորհուրդն իր ֆեյսբուքյան էջում` որպես զգուշացում բոլոր վարորդներին:

Նշվում է, որ վթարը տեղի ունեցել, երբ բեռնատարի վարորդը չի կանգնել` անտեսելով լուսացույցի կարմիր լույսը: Միջադեպը տեղի է ունեցել Չեխիայի Ֆրիդեկ-Միստեկ քաղաքում:

 

Չեխիայում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատարին՝ այն երկու կես անելով (տեսանյութ)