Լայպցիգում անկարգությունների հետևանքով 69 ոստիկան է վիրավորվել
Նախօրեին երեկոյան գերմանական Լայպցիգ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 69 ոստիկան է վիրավորվել: Այս տվյալները ներկայացրել է դեկտեմբերի 13-ին իրավապահ մարմինների ներկայացուցիչը, գրում է ТАСС-ը: Ավելի վաղ հաղորդվում էր 40 վիրավորված ոստիկանի մասին:
Բախումները տեղի են ունեցել նեոնացիստների ցույցի և պատասխան ակցիաների ժամանակ, որոնք մասնակցել են ձախամետ խմբավորումների աջակիցները: Ցուցարարները քարեր, շշեր են նետել: Վնասվել է մոտ 50 ոստիկանական մեքենա: Ձերբակալվել է 23 մարդ:
«Անընդունելի է, երբ հանցագործները անգամ նախասուրբծննդյան ժամանակահատվածում կույր զայրույթի մեջ անկարգություններ են կազմակերպում առևտրային փողոցի վրա՝ հաշվի առնելով, որ կարող են լուրջ վնասվածքներ հասցնել երեխաների հետ պատահական անցորդներին»,- նշել է Սաքսոնիայի ներքին գործերի նախարար Մարկուս Ուլբիգը:
Աջ ծայրահեղականների ցույցերում նախատեսում էին մասնակցել մոտ 200 մարդ, սակայն ոստիկանության տվյալներով՝ այն շատ ավելի քիչ մարդ է հավաքել: Դրա դեմ կազմակերպվել է մի քանի պատասխան ակցիա, որոնք, ընդհանուր առմամբ, հավաքել են մոտ 2,5 հազար մարդ:










