Սաուդյան Արաբիայում պատմության մեջ առաջին անգամ կանայք մասնակցել են ընտրություններին

12:28 • 13.12.15

Սաուդիան Արաբիայում, որտեղ պատմության մեջ առաջին անգամ կանայք կարողացել են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, երեք կին է ընտրվել:


Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, կայացած ընտրությունների արդյունքում երեք կանայք ընտրվել են քաղաքապետարանում՝ Ջիդդեյում Լումա ալ-Սուլեյմանն ու Ռաշա Հիֆդիմը, Մեքքայում՝ Սալմա ալ-Օթեյբին:


Նշվում է, որ թագավորության հյուսիսային մասում կանանց մասնակցության ցուցանիշն ընտրություններում կազմել է 88 տոկոս: Ընտրության վերջնական արդյունքները կհրապարակվեն այսօր:


Ընդհանուր առմամբ՝ ընտրություններին գրանցվել է 978 կին թեկնածու: Տղամարդ թեկնածուների թիվը 5000-ից ավելի է եղել:

Սաուդյան Արաբիայում պատմության մեջ առաջին անգամ կանայք մասնակցել են ընտրություններին