Սիրիայում իրանցի գեներալ է սպանվել

21:41 • 13.12.15

Սիրիայում «Իսլամական հեղափոխության պահակների» կորպուսի իրանցի գեներալ  է սպանվել:  Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով իրանական Fars News լրատվական գործակալությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ սպանվել է բրիգադային գեներալ Հոսեին Ֆադային, ով Սիրիայում ծառայում էր  Զոլֆաքար կեղծանունով: Նա «Իսլամական հեղափոխության  պահակների» կորպուսի «Ֆատամիուն» բրիգադի հրամանատարն էր:

Նշվում է, որ վերջինս զոհվել է սիրիական կառավարական բանակի և «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների միջև ռազմական  բախման ժամանակ:


 

Սիրիայում իրանցի գեներալ է սպանվել